«Անատոլիական պատմությունը»՝ թուրք հեռուստադիտողների համար

Anatoliakan patmutyun

 ԱԺ պատգամավոր, ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր և դերասան, «Անատոլիական պատմություն» 16 մասանոց ֆիլմի գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանի հետ։

«Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ Հանրայինի բարձրորակ, ուսուցողական և դերասանական փայլուն կազմով սերիալը, որը սիրվեց հայ հանրության կողմից, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին։

Սերժ Ավետիքյանը և թիմակիցները նախատեսում են 4 մասից բաղկացած
(յուրաքանչյուրը՝ 45 րոպե) ֆիլմ ստանալ՝ անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով։ Ինչ խոսք, փայլուն գաղափար է, առավել քան վստահ եմ, որ ֆիլմը հաջողելու է նաև միջազգային հարթակներում», — գրել է ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը:

Ձեզ կհետաքրքրի...