Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 67-ամյա տղամարդու գլուխը աշխատանքներ կատարելիս աղբատարի սեղմակի տակ է մնացել ու կտրվել.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 67-ամյա Ռուբիկ Հախվերդյանն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր, և աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի։