Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակված հղիների թիվը հասնում է.
«Երեկվա դրությամբ մենք ունենք 270 մինչև 18 տարեկան պացիենտ: Նրանցից միայն 2-ն ունեն թոքաբորբ, սակայն շատ թեթև: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է երեխաներին անհարկի վարակվելու վտանգի ենթարկենք: Մենք պետք է պաշտպանենք բոլորին: Պետք է երեխաները ևս դիմակ կրեն: Խոսքը, իհարկե, չի վերաբերում այն երեխաներին, որոնց համար դա դժվար է»,- նշեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակված հղիների թիվը հասնում է 23-ի, և նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։
Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5606 դեպք, որոնցից 2 581-ն` առողջացած: Թեստավորվել է 45 822 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 928 պացիենտ, արձանագրվել է մահվան 70 դեպք:
Արձանագրվել է նաև մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Արսեն Թորոսյան