Ուժգին քամին Շիրակի մարզում վնասել է սեփական տների եւ բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր

Shirak

 Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը եւ նշել, որ հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չկան։

«ԱԻՆ-ի ծառայողները և համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայունների անձնակազմերն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ»,- գրել է մարզպետը։

Նա նաեւ նշել է, որ վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան:

Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։ Հիմնականում…

Опубликовано Tigran Petrosyan / Տիգրան Պետրոսյան Пятница, 22 мая 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...