ԱՄՆ-ում 70-ամյա թոշակառուն պատրաստվում էր ուղղաթիռ առեւանգել COVID-19-ով պացիենտներին «փրկելու» համար

Arevangum

 ԱՄՆ Միչիգան նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 70-ամյա թոշակառուին, որը պատրաստվում էր առեւանգել ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանը պատկանող ուղղաթիռը կորոնավիրուսով հոսպիտալացված պացիենտներին «փրկելու» համար, գրում է Independent-ը:

Ջես Մաքֆադենին ներկայացվել է չորս մեղադրանք մի շարք հանցագործություններ գործելու առնչությամբ:

Նախ նա սպառնացել է կրակել դիսպետչերների ուղղությամբ եւ կեղծ ահազանգել կարանտինում նրանց տեղավորելու մասին:

Կասկածյալը նաեւ հաղորդել է դիսպետչերներին տարածքի ոստիկաններին կրակելու եւ Սթենդիշ քաղաքի հիվանդանոց ուղեւորվելու մասին:

Այնուհետեւ կասկածյալը ժամանել է առափնյա պահպանության կետ, փորձել ներխուժել եւ անհաջող փորձից հետո սպառնացել հարվածել դարպասներին:

Ինչպես հաղորդվում է քրեական գործում, Մաքֆադենը ցանկացել է անջատել Ստենֆիշի հիվանդանոցի էլեկտրամատակարարումը, բացել բոլոր դռներն ու «ազատել» COVID-19-ով կարանտինում տեղավորված պացիենտներին:

Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին գազալցակայանում: Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է լիցքավորված զենք: Տղամարդը ձերբակալվել է այդ տարածքի խանութից դուրս գալու պահին:

 

news.am

Ձեզ կհետաքրքրի...