Կրկին մանիպուլյացիա, կրկին վերնագրի միջոցով. Ան մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյան

sut lur

Կրկին մանիպուլյացիա, կրկին վերնագրի միջոցով: Երբ կարդում ես` տպավորություն է, թե վերնագիրն իրականություն է, իսկ մենք այն պարզաբանել ենք: Իրականում մենք չենք պարզաբանել, այլ կտրականապես հերքել ենք։

Լրատվամիջոցը քաջ գիտակցելով, որ հանրության մի մասը կարդում է միայն վերնագիրը, փորձ է անում մատուցել մի բան, որը գոյություն չունի, ինչն էլ փաստացի հերքվել է իմ կողմից։
Տվյալ դեպքում սուտը ներկայացվում է իրականություն, օգտագործելով նաև նախարարության անունը։

«Բարեխիղճ» լրատվամիջոցը կապ է հաստատել ինձ, որպեսզի կարողանա վերնագրով մանիպուլացնել հանրությանը։

Իմ այն պդնումներից հետո, որ վերջինս տա այդ բժշկի անունը, որը փաստացի նախարարին մեղադրում է ապօրինի գործողություններ կատարելու մեջ՝ ապարդյուն էին։

Ի դեպ, նյութում տեղ չի գտել իմ արած հետևյալ արտահայտությունը որ «նման մեղադրանքները պետք է անել իրական դեմքերով կամ ընդհանրապես չանել»։
Նույնը խորհուրդ եմ տալիս նաև այս լրատվամիջոցը ԿԱՌԱՎԱՐՈՂԻՆ։

Ի դեպ, լրագրողին էլ հուշեմ, որ, եթե իր ղեկավարը նման տեղեկատվության տիրապետեր, վաղուց նախարարի դեմ հաղորդում ներկայացրած կլիներ։

Սույն հրապարակումը խնդրում եմ իրավապահ մարմիններին ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և պատասխանատվության ենթարկել կամ «ատկատ վերցնողին» կամ սուտ մատնություն անողին:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյան

Հղում՝     https://medmedia.am/?p=15077

 

Կրկին մանիպուլյացիա, կրկին վերնագրի միջոցով: Երբ կարդում ես` տպավորություն է, թե վերնագիրն իրականություն է, իսկ մենք այն…

Опубликовано Alina Nikoghosyan Среда, 27 мая 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...