Կամրջից նետված 14-ամյա աղջնակի վիճակը ծանր է, բայց՝ կայուն. ունի բազմաթիվ դիմածնոտային վնասվածքներ

14 amya axjik

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել:

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց՝ կայուն:

Ձեզ կհետաքրքրի...