ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՆ, ՇԱՂ ՄԻ ՏՈՒՐ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԴ ԽՈԶԵՐԻ ԱՌԱՋ

xozer

ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՆ, ՇԱՂ ՄԻ ՏՈՒՐ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԴ ԽՈԶԵՐԻ ԱՌԱՋ

Սերժի իշխանությունը կեղծ էր իր ամբողջ գոյությամբ:
Կեղծ և հակահայկական էին նաև նրա շնորհած գեներալները:
Սերժական ֆեյք գեներալների լավագույն ներկայացուցիչն էր Յուրի Խաչատուրով կոչված, գեներալ գնդապետի կոչումը ցմահ վարկաբեկած անձը:
Վերջինս վերջին վախկոտի պես խուսափում է առերեսվել իր հակահայկական, ազգադավ անցյալի հետ:
Այն է պատասխանել հայ ժողովրդին թե ի՞նչու զոհվեցին ապրիլյան քառօրյայի ժամանակ 100-ից ավել մեր հայորդիները, թե ի՞նչու արյունով ազատագրված 800 հեկտար հայկական հողերը նվիրաբերվեցին թուրքերին:
Թե ի՞նչու, երբ հայկական զինուժը սկսեց հետ գրավել, Սերժի և Խաչատուրովի նմանների պատճառով կորցրած դիրքերը, ինքը հակահայկական պայմանագիր կնքեց ՌԴ-ում և դրանով իսկ ուրացավ մեր հայորդիների արյունը, զրոյացրեց 1994թ-ի հրադադարի ձեռքբերումները:
Սույն վախկոտ, ողորմելի անձը, իր ամբողջ գոյության ընթացքում, հայտնի է միայն, անբարոյականի զավակների միջոցով, հայորդիների նկատմամբ կեղծ ցուցմունքներ տալու եղանակով, քրեական գործեր հարուցելով և Սերժի կոշիկները ինքնամոռաց լպստելով, դրա դիմաց որպես կարիքավոր բնակարաններ և սոցապից օգնություն ստանալով, սա է այս մարդու ամբողջ կյանքի միակ ձեռք բերումը:
Այսօր սույն ազգադավը , բացահայտել է իր ամբողջ վախկոտ էությունը, սարսափում է ներկայանալ ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողով:
Սա էլ է բնական և ես զարմանում եմ իմ ընկերոջ Անդրանիկ Քոչարյանի վրա, զարմանում եմ նրա մարդ տեսակի, մի կյանք դավաճանություն և թուրքի ծառա տեսած հայ սպայի միամտության վրա, որը հայրենասիրություն և բարոյականություն է ակնկալում վախկոտից, երկու կոպեկով գործ տվողից, ՊՆ-ից որպես կարիքավոր բնակարան ստացողից:
Այ իմ ավագ ընկեր Քոչարյան, մեռա քեզ ասելով, մի դատիր ազգադավերին քո բարոյական և սպայի պատվի մասին ունեցած չափանիշներով:
Մի ակընկալիր հայրենասիրություն , երկու կոպեկով գործ տվող, հանուն մեկ շիշ կոնյակի Սերժի կոշիկները լպստող ստահակներից:
Իմ ավագ ընկեր, հասկացիր, այդ ազգադավերը ուրացան իրենց ծագումնաբանությունը այն օրը, երբ 100-ից ավել հայորդիների մահը և 800 հեկտար արյունով ազատագրված հողեերի նվիրաբերությունը փորձեցին ներկայացնել որպես հաղթանակ:
Այո դա հաղթանակ էր գործակալի և թուրքի համար, իսկ մեզ, հայերիս համար դա գոյամարտ էր, կասեմ ավելին, մեզ համար, տարիքներս առած, կյանքներիս կեսը ապրած զինվորներիս համար դա պարտություն էր, որովհետև մենք մեր երիտասարդ սերնդին չկարողացանք պաշտպանել Խաչատուրովի պես գեներալ գնդապետներից:
Խաչատուրովի տեսակի համար անբարոյականությունը, դա կյանքի կոդեքս է:
Իսկ վախկոտությունը, գործ տալը դա գեներալ գնդապետի պաշտոնին հասնելու միակ ուղին:
Անդրանիկ ջան, իմ ավագ ընկեր, եթե դու իրոք ցանկանում ես, որ գեներալ գնդապետ Խաչատուրովը ներկայանա ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողով, ապա բարի եղիր ապահովել համապատասխան պայմաններ դրա համար, այն է վերջինիս ապահովի պամպերսներով, դա է իմ կարծիքով միակ նախապայմանը, որ սույն վախկոտ գործ տվողը գա ԱԺ և ապահովված լինի, որ իր վախի հետևանքով առաջացած գարշահոտությունից չի խեղդվի:
Հ.Գ
Իսկ ընդհանրապես ես դեմ եմ, որ ապրիլյան հերոսամարտի պատմության մեջ, նույնիսկ դավաճանի կարգավիճակով, շոշափվի Խաչատուրովի նման գործ տվողների անունը:
Գտնում եմ, որ դրանով մենք կանարգենք մեր Արցախյան հերոսամարտի բոլոր զոհերի հիշատակը:
Անդրանիկ ջան, Խաչատուրովը սովորական քրեական հանցագործ է և արժանի չէ նույնիսկ քո հարցերը լսելուն, քեզ հետ նույն դահլիճում գտնվելուն, քո հարցերին պատասխանելուն:
ԵՎ նա և իր անբարոյականի զավակ գործ տվողները ուզեն թե չուզեն միևնույն է առերեսվելու են իրենց անցյալի հետ, ես դա քեզ երաշխավորում եմ:
Քեզ էլ խնդրում եմ
Շաղ մի տուր մարգարիտներդ խոզերի առաջ:

Արտակ Գալստյան

Ձեզ կհետաքրքրի...