Մարդկանց տգիտության ու անփութության հետքերը. Հայաստանի ազգային պատկերասրահ

nkarichner

 Տարիներ շարունակ մեր «ստեղծարար» համաքաղաքացիների մտքի ու երևակայության թռիչքը վայրէջք էր կատարել Հայաստանի ազգային պատկերասրահի արտաքին պատերին։ Մարդիկ իրենց սիրո խոստովանությունները, մակագրությունները, գրական ու նկարչական զեղումները դրոշմել էին քաղաքի ամենակենտրոնում գտնվող` ամենավեհաշուք շենքի պատերին։
Հայաստանի ազգային պատկերասրահը սկսեց դրանց մաքրման աշխատանքները, ներդրեց զգալի ֆինանսական միջոցներ ու մարդկային մեծ ներուժ, որպեսզի կարողանա վերացնել որոշ մարդկանց տգիտության ու անփութության հետքերը։
Սիրելի համաքաղաքացիներ, հիշենք, որ այս գեղեցիկ շենքը և այդտեղ գործող երեք թանգարանները ազգային հարստություն են։ Պահպանենք և խնամքով վերաբերվենք մեր հարստությանը։

Տարիներ շարունակ մեր «ստեղծարար» համաքաղաքացիների մտքի ու երևակայության թռիչքը վայրէջք էր կատարել Հայաստանի ազգային…

Опубликовано National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ Суббота, 30 мая 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...