Այրվել է ավտոմեքենայի շարժիչը.
Մայիսի 31-ին, ժամը 06։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։51-ին, մարվել՝ 07։07-ին։
Այրվել է «BMW 530 XL» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հարություն Մ․, ծնված 1998 թ․) շարժիչը։