Հրդեհ «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում. Արգել գյուղ
Հունիսի 1-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող երկհարկանի նախկին դպրոցի (1300 քմ) երկրորդ հարկի սենյակներից մեկում և տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 21:09-ին:
Շինության երկրորդ հարկում այրվել են 2 սենյակ (մոտ 80 քմ)՝ գույքով, և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ):