Կորոնավիրուսից մահացած քաղաքացիների տվյալները հայտնվել են Ֆեյսբուքում. ԱՆ-ն կդիմի իրավապահներին․ Aravot

Mardkanc tvyalnery

Կորոնավիրուսից մահացած քաղաքացիների անձնական տվյալները հայտնվել են ֆեյսբուք սոցիալական ցանցում: Դրանք տեղադրված են «Զնդան» անունով ֆեյսբուքյան էջում: Տվյալների ցանկը պարունակում է մահացած քաղաքացիների, անունները, ծննդյան տարեթվերը, հասցեները եւ թե որ հիվանդանոցում են բուժում ստացել: Մահացածների ցանկում զետեղված տվյալները մի քանի հիվանդանոցներից են, որոնք վերապրոֆիլավորվել էին՝ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներին սպասարկելու նպատակով:

Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատեց, որ սոցիալական ցանցում հայտնվածը կորոնավիրուսից մահացած անձանց ցուցակն է, սակայն ասաց, որ դեռեւս ցանկն ամբողջությամբ չեն ուսումնասիրել, որպեսզի տեսնեն՝ բոլո՞ր տվյալներն են ճիշտ, թե՞ ոչ: Ալինա Նիկողոսյանն ասաց, որ նախնական վարկածով կարծում են, որ առողջապահական համակարգի վրա «հարձակում» է եղել եւ տվյալներն այդ ճանապարհով են դուրս բերվել համակարգից, որովհետեւ, մեծ մասամբ, համապատասխանում են համակարգի տվյալներին: «Կարծում եմ կդիմենք իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, ինչպես են տվյալները դուրս եկել»:

Ձեզ կհետաքրքրի...