Արդյունավետ աշխատանքի դեպքում Հայաստանը 2.5 տարում դուրս կգա ԵՄ «սեւ ցուցակից»

2.5 taruc

«Արդյունավետ աշխատանքի դեպքում Հայաստանը 2.5 տարում դուրս կգա ԵՄ «սեւ ցուցակից»,- այս մասին «Ռադիլուրին» ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Նա պարզաբանել է ԵՄ օդային անվտանգության ցուցակով հայկական ավիաընկերությունների ԵՄ մուտք գործելու արգելքի վերաբերյալ տեղեկությունները։

Եվրոպական Միության Ավիացիոն Անվտանգության գործակալությունը երեկ թարմացրել էր այն երկրների ցուցակը, որոնց ավիաընկերությունների մուտքը «եվրոպական երկինք» ապահով է, ինչպես նաեւ ավելացրել այն 16 երկրների անունները, որոնց 96 ավիաընկերություններին կարգելվի թռչել ԵՄ օդային տարածքով։

Այս ցանկում 96 ավիաընկերություններից միայն մեկն է, որ Հայաստանից ավիափոխադրում է իրականացրել դեպի Եվրամիություն։

Ձեզ կհետաքրքրի...