Այսպես անհնար է պահել համակարգը. անհրաժեշտ են նորմատիվ ծախսեր. «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն

Gazprom

«Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում պարզաբանեց, թե ինչու է ընկերությունը գազի թանկացման հայտ ներկայացրել: 

Նա նշեց, որ այսօր գործում է 2016 թվականին սահմանված սակագինը: «2019-ի հունվարի 1-ի դրությամբ, երբ Հայաստան ներկրվող գազի սակագինը դարձավ 165 դոլար, մենք գազը շարունակեցինք վաճառել 255 դոլար: Այդ 90 դոլարից մոտ 43 դոլարը վճարում ենք բյուջե՝ համարվելով առաջին հարկատու: 47 դոլարից 12-ը կորուստ է: 35 դոլարից 19-ն աշխատավարձն է: «Գազպրոմ Արմենիային» մնում է 16 դոլար»,- մեկնաբանեց Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ թվային այս պատկերը վկայում է, որ այսպես անհնար է պահել համակարգը: Հ.Թադևոսյանն ասաց, որ իրենց հիմնական խնդիրն է՝ հավասարակշռել սպառողների և մատակարարի շահերը: «Որպեսզի ունենանք հուսալի և անվտանգ գազամատակարարում, պետք է իրականացնենք անհրաժեշտ նորմատիվ ծախսեր, որոնք մինչև այժմ չեն արվել»,- նշեց ընկերության գլխավոր տնօրենը:        

Նշենք, այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով առաջարկել է 1000 խմ-ի դիմաց այսօր գանձվող 255 դոլարը միանգամից բարձրացնել 11%-ով՝ դարձնելով 283 դոլար։

Ձեզ կհետաքրքրի...