Մատաղի արարողություն` Արթիկում, մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս․ մանրամասներ

Matagh

 ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն օրերս Արթիկ համայնքում մեծ թվով հյուրերով մատաղի արարողություն է տեղի ունեցել, որի մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս հիվանդությունը։

Մասնավորապես, մեր տեղեկությունների համաձայն՝ մատաղի արարողությունը տեղի է ունեցել Արթիկից քիչ հեռու գտնվող մի բացօթյա ռեստորանում։

Վարակված ամուսինները եղել են Երեւանից, ովքեր հրավիրված են եղել արարողությանը։
Սակայն մեզ հասած մեկ այլ լուրի համաձայն` Արթիկում կորոնավիրուս հիվանդությամբ է վարակված նաեւ Արթիկի ոստիկանության աշխատակիցներից մեկն իր ամբողջ ընտանիքով։

ArmLur.am-ը վերոհիշյալ տեղեկությունները պարզաբանելու համար փորձեց կապ հաստատել Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան։

Ձեզ կհետաքրքրի...