Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջայց են կատարել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջայց են կատարել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:
Ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ:
Շրջայց բժշկական հաստատություններում
Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ շրջայց ենք կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:Ծանոթացել ենք հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել ենք բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ: Կարևորել եմ առողջապահական համակարգի հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն ընդլայնումը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչությանն առավել որակյալ և ժամանակին բժշկական ծառայություններ մատուցելու տեսանկյունից:
Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Пятница, 5 июня 2020 г.