Փաշինյանի հրապարակած հարսանիքի սրահում ոստիկանները գործողություններ են անում.
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:
«Այս պահին ոստիկանները գործողություններ են իրականացնում Պտղնիի ժամանցային կենտրոններից մեկում,-գրված է տեսանյութին կից:
Նշենք, որ սա ժամանցային այն կենտրոնն է, որտեղ անցկացվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում արտակարգ ռեժիմի պայմաններում կազմակերպված հարսանիքը:
Նշենք, որ տեսանյութում երևում է, որ մասնակիցները հարսանեկան անակնկալ են պատրաստել: Ոստիկանի ու ԱԱԾ ներկայացուցչի արտահագուստով պարողները գալիս են սրահ, խնդրում կատարել պարետի որոշումը, այն է՝ կես ժամում ազատել դահլիճը, ու որոշման կատարմանն սպասելիս հանկած սկսում են պարել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այս պահին ոստիկանները գործողություններ են իրականացնում Պտղնիի ժամանցային կենտրոններից մեկում
Опубликовано ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia Пятница, 5 июня 2020 г.