Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես ազատվում է պաշտոնից news am
Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես հեռանում է պաշտոնից։ NEWS.am-ի հետ զրույցում նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ին նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վարչապետից առաջակ են ստացել նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: