Այսօր Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթով Հայաստան կվերադառնա 33 մարդ

Los

 Լոս Անջելեսի միջազգային օդակայանից շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Հունիսի 6-ին Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց ևս 59 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ փոխկապակցվել են երկու չվերթներ, որոնք իրականացնում են KLM և Belavia ավիաընկերությունները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը։

Այս երթուղիով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան կազմակերպվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Արդեն վերադարձել է 273 ՀՀ քաղաքացի։ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին, ինչպես նաև աջակցում կազմակերպական հարցերում։

Հունիսի 8-ին Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա ևս 33 ՀՀ քաղաքացի։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ-ԱՄՍՏԵՐԴԱՄ-ՄԻՆՍԿ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂԻՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- Լոս…

Опубликовано Consulate General of Armenia in Los Angeles Воскресенье, 7 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...