Նախագահը ստորագրեց ուժային կառույցների ղեկավարների նշանակումների հրամանագրերը

storagrec

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ վարչապետի առաջարկով Էդվարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի, Արման Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանապետի, Արտակ Դավթյանին՝ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագրերը:

Նախագահի հրամանագրով ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանապետի տեղակալի պաշտոնից էլ ազատվել է Վահե Ղազարյանը:

Նախագահը ՀՀ վարչապետի առաջարկով Արգիշտի Քյարամյանին նշանակել է ԱԱԾ տնօրեն, Վահե Ղազարյանին՝ ՀՀ ոստիկանության պետ, Օնիկ Գասպարյանին՝ ԶՈՒ ԳՇ պետ:

Ձեզ կհետաքրքրի...