Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարարի հետ

vrastan hayastan

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ: Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․ Հաստատված դեպքեր- 827 (+5) Առողջացածներ- 690 Մահեր- 13:

Ձեզ կհետաքրքրի...