ՌԴ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկվել է հիվանդանոցներ. РИА Новости

Degh

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման համար նախատեսված Ավիֆավիր պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկվել է հիվանդանոցներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Դեղամիջոցի առաջին խմբաքանակը ստացել են կլինիկաներն ու լիազորված դեղագործական կազմակերպությունները: Հունիս ամսին Ռուսաստանի հիվանդանոցները կստանան Ավիֆավիրի 60 հազար դեղաչափ: Անհրաժեշտության դեպքում արտադրության ծավալները կարող են ավելացվել՝ տարեկան հասցնելով մինչև 2 միլիոնի:

Ավիֆավիրն աշխարհում կորոնավիրուսի բուժման համար գրանցված երկու պատվաստանյութերից մեկն է: Այն ապացուցել է իր արդյունավետությունը կլինիկական փորձարկման ժամանակ:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կհետաքրքրի...