Կառավարության այսօրվա որոշմամբ մրցույթով օտարման է ներկայացվում Երևանի Մոսկովյան 1 հասցեի

Shenq

Կառավարության այսօրվա որոշմամբ մրցույթով օտարման է ներկայացվում Երևանի Մոսկովյան 1 հասցեի 1934.8 քմ մակերեսով վարչական շենքը։
🔷Մեկնարկային գին է սահմանվելու գնահատված արժեքը՝ 1 294 090 800 դրամ, հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40 600 200 դրամ:
Սահմանվել է նաև, որ
📍Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում գույքի համար առաջարկվող գինը և իրականացվելիք ներդրումների չափը հետևյալ գործակիցներով՝ գույքի համար առաջարկվող գնին՝ 90%, ներդրումներին 10%։
📍Ներդրումները պետք է ներկայացվեն ըստ տարիների և չեն կարող գերազանցել երեք տարին։
📍Գույքը դասվում է պատմական միջավայր ձևավորող, ճարտարապետական արժեքավոր շենքերի թվին, և ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, իսկ վերակառուցման առաջարկները նախապես պետք է համաձայնեցվեն լիազոր մարմնի հետ։
Հավելեմ, որ մրցույթի օրը կորոշվի որշման ստորագրումից հետո, և չի կարող դրանից ավելի վաղ լինել, քան մեկ ամիսը։

Ձեզ կհետաքրքրի...