Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

qrgorc

 ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանների միջև հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին 24News-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։ 

«Քրեական գործը հարուցվել է 2020թ. հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ քննություն ապահովելու ուղղությամբ»,- նշեց Եգանյանը:

Ձեզ կհետաքրքրի...