Տղամարդը կալանավորվել է՝ նախկին ընկերուհուն կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ծեծեի ենթարկելու համար.
Պարզվել է, որ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը, 2020 թվականի մարտի 29-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իր բնակարան այցելելու և ընտանիքի անդամներին անհանգստացնելու համար, տաքսի ավտոմեքենայի սրահում ծեծի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ հարվածելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին:
Այնուհետև, երբ ընկերուհին հեռացել է, տղամարդն իր մեքենայով հետապնդելով ու հասնելով նրան, շարունակել է վիճաբանել և քաշքշել, որի ընթացքում իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է նախկին ընկերուհուն՝ պատճառելով մարմանական ծանր վնասվածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի և 118-րդ (ծեծ) հոդվածի հատկանիշներով: Վերջինիս կալանավորվել է:
Նախաքննությունը ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: