Նելլի Միքայելյանն առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին.

xardax

Նելլի Միքայելյանն առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին, քաղաքականացնում է քրեական գործի հանգամանքներն ու անհարկի ձգձգում նախաքննությունը

Քաղաքացի Նելլի Միքայելյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ քրեական գործով վերջնական որոշում կայացնելու համար:

Սակայն տուժող Նելլի Միքայելյանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացնում նախաքննական մարմնին՝ կատարելու այնպիսի քննչական գործողություններ, որոնք նախկինում արդեն իսկ կատարվել են, անգամ առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին, քաղաքականացնում է քրեական գործի հանգամանքներն ու անհարկի ձգձգում նախաքննությունը:

Նելլի Միքայելյանի՝ լրատվամիջոցներին պարբերաբար տրվող հարցազրույցները չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից և միտված են հասարակության մեջ պետական մարմինների նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելուն:

Նելլի Միքայելյանն առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական…

Опубликовано ՀՀ Քննչական Կոմիտե Пятница, 12 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...