144 սոցիալական բնակարաններում ապրում են միայնակ տարեցներն ու մանկատան շրջանավարտները

Batoyan

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձավ սոցիալական բնակարնների կառուցմանը։

Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե քարտեզագրվե՞լ են արդյոք՝ Հայաստանի ո՞ր համայնքներում են անօթևան քաղաքացիները շատ, և ինչպե՞ս է կառավարությունը փորձելու օգնել նրանց տանիքով ապահովելու հարցում։

Նախարարը նշեց, որ 2019 թվականին սոցիալական նոր բնակարաններ չեն կառուցվել, փոխարենը սոցիալական բնակարաններով սպասարկել են։

«Ընդամենը 144-ն ունենք, որոնք տարբեր համայնքներում են՝ Մարալիկ, Սպիտակ, Արարատ, Երևան, որտեղ բնակվում են միայնակ տարեցներ և ձեր նշած խոցելի խմբերը, մանկատան շրջանավարտները։ Այս տարի բնակարանների գնման վկայականների միջոցով, երբ որոշ մանկատան շրջանավարտներ կունենան սեփական բնակարանը, մենք հնարավոր է, որ այստեղ կունենանք հավելյալ ռեսուրսներ»,- ասաց Բաթոյանը։

Զ․ Բաթոյանը նաև նշեց, որ սոցիալական բնակարանների սպասարկումը, ստեղծումը միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտում չէ։ Ընդգծեց՝ այստեղ կարևոր դեր ունեն նաև համայնքները։ Տեղեկացրեց, որ միջգերատեսչական համագործակցությամբ համատեղ աշխատանքն ընթացքի մեջ է, որով նախատեսում են համատեղ իրականացնել բնակարանների հարցի լուծումը։

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Ձեզ կհետաքրքրի...