Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Ford Transit մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. կա տուժած

vtar

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 04։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Գարուշ Մ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդ Գարուշ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցվ դուրս բերվեց անվտանգ վայր։

Ձեզ կհետաքրքրի...