Առեղծվածային դեպք Իրինդ գյուղում․ հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի կախված դին. armlur

kaxvac

Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ոստիկանության Թալինի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ, 26-ամյա Կարեն Մարկոսյանը։
Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինիս հայտնաբերել են ծառից կախված վիճակում՝ ծնկները գետնին։ Վերջինիս գտել են գյուղում չբնակեցված ամառանոցներից մեկի ծառից կախված։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ավտոմեքենան հայտնաբերվել է գյուղի մեկ այլ հատվածում։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ։ Ոչ մեկ չի կարող բացատրել, թե ինչ է տեղի ունեցել 26-ամյա երիտասարդի հետ։

Ձեզ կհետաքրքրի...