Լիբանանի հայ համայնքը հարձակումների է ենթարկվում.

Libanan

Վերջին օրերին Լիբանանի հայ համայնքը դարձել է ռասիստական հարձակումների ու ատելության թիրախ, մասնավորապես, օսմանության ու էրդողանական Թուրքիայի հետևորդների կողմից՝ գրում է Massispost.com պարբերականը:

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ լիբանանյան Ալ Ժադիդ հեռուստաալիքով հեռուստաշոուի հայազգի հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանը սոցիալական ցանցերով հաղորդագրություն էր ստացել մի հեռուստադիտողից, որը նրան անվանել էր ներգաղթյալ ու նենգ օտարական: Ի պատասխան՝ Նշան Տեր-Հարությունյանը հակադարձել էր իրեն վիրավորողին ու նշել, որ Թուրքիան, Էրդողանն ու օսմանցիներն են նենգ, և ովքեր հակառակն են կարծում, պետք է Օսմանյան կայսրության ու Լիբանանի պատմությունն ուսումնասիրեն:

Հեռուստաշոուից հետո տասնյակ մարդիկ, հիմնականում օտարերկրացիներ, սադրիչ հայտարարություններ են արել հայ համայնքի դեմ:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կհետաքրքրի...