ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հունիսի 5-ին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմամբ այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:
«ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։
Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։
Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է»,- գրել է Աղաջանյանը՝ ֆեյսբուքի իր էջում: