Adidas-Ը Կսկսի Կոշիկներ Արտադրել՝ Առանց Վնաս Հասցնելու Շրջակա Միջավայրին

Adidas

Adidas-ը կսկսի արտադրել սպորտային կոշիկներ` առանց վնասելու շրջակա միջավայրին: Այդ նպատակով ընկերությունն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել էկո-կոշիկներ արտադրող Allbird ապրանքանիշի հետ: Ածխածնի հետքը (carbon footprint) նվազեցնելու ծրագրի իրագործումը կմեկնարկի այս տարի:

Adidas-ի տվյալներով սինթետիկ նյութից պատրաստված սպորտային կոշիկների զույգի ածխածնի հետքը տատանվում է (11,3÷16,7) կգ-ի սահմաններում։ Միևնույն ժամանակ, միջին հաշվով, մոտ 7,6 կգ վնասակար նյութեր են արտանետվում մեկ զույգ սպորտային կոշիկ արտադրելու ընթացքում։

Adidas-ը և Allbird էկո-կոշիկի ապրանքանիշը նախաձեռնել են արտանետումների նվազեցման նոր ծրագիր, համաձայն որի 2021 թվականին մեկ զույգ սպորտային կոշիկի արտադրության ժամանակ արտանետվող վնասակար նյութերը կնվազեցվեն ՝ դառնալով (2÷3) կգ, իսկ մեկ տարվա ընթացքում նրանք նախատեսում են այս ցուցանիշը հասցնել զրոյի:

Adidas-ն օգտագործելու է Allbirds-ի տեխնոլոգիան, որի գերխնդիրը, որակյալ կոշիկներ արտադրելուն զուգահեռ, շրջակա միջավայրի պահպանությունն է և էկոլոգիական խնդիրը։ Այս ընկերությունը կոշիկների արտադրության մեջ օգտագործում է այլընտրանքային նյութեր, օրինակ, մերինոսների բուրդը (merino wool) և այլն։ Adidas-ը ևս էկոկոշիկների արտադրության ունի որոշակի փորձ (Futurecraft Loop): Արդեն, մինչև 2024 թվականը Adidas-ը նախատեսում է իր արտադրության մեջ օգտագործել միայն վերամշակված նյութեր:

 

ita.am

Ձեզ կհետաքրքրի...