ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Zrkvec

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական աձեռնմխելիությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությանը կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, դեմ ձայն չկար:

Արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Քվեարկությանը մասնակցել էին 87-ը, քվեաթերթիկներից ոչ մեկն անվավեր չէր համարվել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը ԱԺ հունիսի 15-ի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններիինչպես նաև համալիր օպերատիվհետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմիցնախնական համաձայնությամբ, 2017 թապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներիցինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքերորում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմըայնպես էլ՝ կուսակցության անդամները:

Հունիսի  16-ին ԱԱԾն մեկ այլ հաղորդագրությամբ նշել էոր ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասինոր պետական պաշտոնատար անձինքկազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թմայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածումհամոզելունյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակովմայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայրինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակովձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցովհաշվառվել փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներումորպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներիսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց հաշվառման իրական վայրերում։ Վերոգրյալից բացինյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասինոր 2004 թապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներըմասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովիտեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններինիրենց կուսակցությանթեկնածուներիհանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել են կաշառքդրամգույք կամ որևէ այլ առավելությունորպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար ցանկալի արդյունքներ։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թհունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասիՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերիՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և օպերատիվհետախուզական միջոցառումներ։

Աննա Գրիգորյան

Ձեզ կհետաքրքրի...