Գորիսում 5 տարեկան երեխան ցած է ընկել երկրորդ հարկից․ վիճակը ծանր է
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բկ է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած։
Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի բկ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։
Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
Հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բկ է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից…
Опубликовано Gev Derdzyan Среда, 17 июня 2020 г.