ԲՀԿ-ն կդիմի ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը

«ԲՀԿ խմբակցությունն այսօր միանգամից երկու նախաձեռնությամբ է հանդես գալու: Ինչպես նշեց իմ գործընկեր Վահե Էնֆիաջյանը, կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի վերաբերյալ նախաձեռնությամբ ենք հանդես գալու և դիմելու ենք ՍԴ-ին՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

 

Նրա խոսքով՝ աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են: «Մենք կոչ ենք անում, որ այդ գործընթացում մեզ միանա նաև «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերները, որպեսզի ունենանք բավարար չափով ստորագրություն: Կարծում եմ, որ սրանք կարևորագույն խնդիրներ են: Հասկանում եմ, որ միգուցե կասեն, որ հիմա դրա ժամանակը չէ, բայց հավատացնում եմ ձեզ, որ մենք այլևս հապաղելու իրավունք ու ժամանակ չունենք: Մենք պարտավոր ենք պարզել, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարը կազմակերպելու հետ կապված արդյոք կառավարության և պարետատան կողմից իրականացված գործողությունները եղել են իրավաչափ, ժամանակին, որովհետև նրանց որոշումների հապաղումից շատ դեպքերում կախված է եղել թե վարակի տարածման տեմպերի ահագնացումը, թե՛ մահերի քանակը, ինչի համար իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց մեղքի բաժինն ընդունեցին, սակայն այս դեպքերում բացառապես ներողություններով սահմանափակվել հնարավոր չէ»,-հավելեց նա:

 

auroanews.am

Ձեզ կհետաքրքրի...