Հայտնաբերվել է այլ մոլորակի մակերևույթից արված Երկրի առաջին լուսանկարը

Erkir

Հայտնաբերվել է այլ մոլորակի մակերևույթից արված Երկրի առաջին լուսանկարը 🙃

NASA-ի տարբեր տիեզերական սարքավորումներից ստացված ինֆորմացիաների մշակմամբ զբաղվող Ջեյսոն Մաժորը որոշել է այս անգամ էլ հիշել Spirit մարսագնացին, որի հետ կապն ընդհատվել է 2010 թվականին։

Նա մի փոքր աշխատել է արխիվային տվյալների հետ, ու պարզվել է, որ գտել է Երկրի լուսանկարը Մարսից, որը փաստացիորեն Երկրի առաջին լուսանկարն է՝ արված այլ մոլորակի մակերևույթից ))

Լուսանկարը ստացվել է 2004 թվականի մարտի 8֊ին։

Նշենք, որ պատկերի օրիգինալը սև ու սպիտակ է։

Հ.Գ. Եթե մտածում եք. իսկ ու՞ր է Երկիրը, ապա նայեք լուսանկարում երևացող Մարսի երկնքի միակ լուսավոր կետին ( կենտրոնական հատված )։

Հայտնաբերվել է այլ մոլորակի մակերևույթից արված Երկրի առաջին լուսանկարը 🙃NASA-ի տարբեր տիեզերական սարքավորումներից…

Опубликовано Տիեզերք/Space Вторник, 16 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...