Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
Հիշեցնենք՝ Աննա Դանիբեկյանը մայիսի 13 ի նիստում մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավով կամ անձնական երաշխավորությամբ ազատելու կամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կալանքը վերացնելու՝ պաշտպանների 3 միջնորդությունները:
Դատարանաը կիրառեց որպես խափանման միջոց գրավ` 2 միլիարդ դրամի չափով:
auroranews.am