Փրկարարներն ավազե պարկերով ստեղծել են պատնեշներ. Վանաձոր
Հունիսի 17-ին, ժամը 20։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանում անձրևաջրերը լցվում են բնակելի տնակներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
«Ուկրշին» տնակային ավանի տնակներից մեկից փրկարարները դուրս են բերել 4 բնակչի և տեղափոխել Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 99 շենք։
Փրկարարներն ավազե պարկերով ստեղծել են պատնեշներ, փոխել անձրևաջրերի հոսքի ուղղությունը և տնակներից իրականացրել ջրահեռացման աշխատանքներ։