ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանին

 Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:Այս մասին տեղեկացնում է  ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ Հանդիպումը եղել է երեկ՝ ՌԴ դեսպանատանը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանի՝  տարբեր ձեւաչափով  Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը վերաբերող հարցեր:

 Ըստ հաղորդագրության՝  պատգամավորները նաև կիսվել են իրենց տեսլականով երկրի ներքաղաքական օրակարգի որոշ խնդիրների վերաբերյալ։

О встрече Посла России в Армении С.П.Копыркина с заместителем Председателя Национального Собрания Республики Армения…

Опубликовано Посольство России в Армении Среда, 17 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...