Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ. Ավելի խիստ պատժամիջոցներ. Զարուհի Բաթոյան

Batoyan

«…Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ: Տարիներ առաջ ես ստիպված էի հրաժարվել նրանից, քանի որ ամուսինս և նրա քույրը ասացին, որ տղաս առողջական խնդրով է ծնվել և չթողեցին, որ նրան վերցնեմ…»
Սա մի օրինակ է այն բազմաթիվ նամակներից, որ մենք ստանում ենք այն ծնողներից, որոնց ստիպել են հրաժարվել ծնողական իրավունքից և որոնց մենք այսօր օգնել չենք կարող, որովհետև նրանց երեխաներն արդեն ընտանիք ունեն և հաճախ ապրում են այլ երկրում:

❗️ Ազգային Ժողովն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։

 Փոփոխությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ պայքարել այս բավականին տարածված երևույթի դեմ։

 Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Այս նախագիծը խիստ կարևորում ենք նաև կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Մենք սկսել ենք երեխաների մուտքը հաստատությունների կանխարգելելու լայնամասշտաբ ծրագրեր։ Այն սկսվում է ծննդատնից, շարունակվում մինչև ծնողների հմտությունների ձեռքբերմանն ուղղված զբաղվածության ծրագրերով, ժամանակավոր կացարանի կազմակերպմամբ, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի միջոցով աջակցությամբ։ Այդ աշխատանքների արդյունքում, նախնական գնահատմամբ, 0-1 տարեկան երեխաների նկատմամբ ծնողական պարտավորություններից հրաժարվելը կտրուկ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

«…Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ: Տարիներ առաջ ես ստիպված էի հրաժարվել նրանից,…

Опубликовано Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան Четверг, 18 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...