«Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Lusavor Hayastan

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցականներ Արմեն Եղիազարյանը և Տարոն Սիմոնյանը այսօր հանդիպում են ունեցել ՀՀ երկրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի առանձնատանը։ Մեր տեղեկություններով՝ քննարկել են ներքաղաքական իրադարձություններին առնչվող մի շարք հարցեր։

Լրացում

Բարոյական և մարդկային տարրական նորմերից զուրկ մեկը տեղեկություններ է տարածել առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Տեղեկացնում եմ, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են հրապարակային և միշտ լուսաբանվող: Մի տրվեք անբարոյական ստեր տարածող քստմնելի արշավին: Հուսով եմ, որ իրեն հարգող ոչ մի ԶԼՄ չի արտատպի այս նյութը:
Առողջ եղեք:

Էդմոն Մարուքյան

Ձեզ կհետաքրքրի...