Սաղ Ղոլղաթն ավիրեց. պտտահողմը Գեղանիստ համայնքում ավերածությունների պատճառ է դարձել (տեսանյութ)

Ptahoghm

Այսօր առավոտյան, ժամը 11:15-ի սահմաններում Շիրակի մարզում պտտահողմը մեծ ավերածություններ է գործել: Հատկապես Գեղանիստ, նախկին Ղոլղատ կամ Կոլկաթ, համայնքում են մեծ վնասներ առկա:

Ավերածություններին անդրադարձել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետի ֆեյսբուքյան գրառման համաձայն, Գեղանիստում 50-ից ավել բնակելի տներ և օժանդակ շինություններ են վնասվել։ Զոհեր չկան։

Ներկա պահին, ըստ Տիգրան Պետրոսյանի, տեղում են բոլոր ծառայությունները, համայնքում իրականացվում են մաքրման, քամու հետևանքների վերացման, վնասված տանիքները ժամանակավոր ծածկելու և վնասների գնահատման աշխատանքներ։

Ձեզ կհետաքրքրի...