3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները. Նիկոլ Փաշինյան

Ttvacin

Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.

— Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
— Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
— Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:

Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:

Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:

Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով։

Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 21 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...