Ասկերանում բնակելի նոր շենքեր են կառուցվում

Asqeran

 Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Ասկերանում շարունակվում են բնակելի երեք նոր շենքերի կառուցման աշխատանքները:

«Արցախպրես»-ին Ասկերանի  քաղաքապետ  Հայկ  Շամիրյանն  ասել է, որ  շինաշխատանքները   մեկնարկել  են  2019  թվականի   սեպտեմբերին. 

«Շինությունները    լինելու  են   ժամանակակից  պահանջներին   համապատասխան, սեյսմակայուն:   Ներկայումս   ընթանում  է     շենքերից   մեկի   տանիքի, իսկ  մյուս  երկուսի՝   մանսարդային  հարկերի կառուցման  աշխատանքները:  2-4  սենյականոց 47 բնակարաններն  ապահովված են  լինելու  շուրջօրյա  ջրով  և   ջեռուցմամբ: Դրանց  մի  մասը    նախատեսված  է հատկացնել սոցիալապես  անապահով, բազմազավակ, հաշմանդամության   կարգ  ունեցող, զինվորականների   ընտանիքներին, իսկ  մի  մասն  էլ՝  հիփոթեքային  ծրագրով: Կառուցման  աշխատանքները   կավարտվեն   նոյեմբերին, իսկ  2021  թվականին    շենքերը  շահագործման  կհանձնվեն»: 

Խոսելով  շրջկենտրոնում  բնակարանային  խնդրի  մասին՝  նա  նշել  է, որ այդ  հարցով քաղաքապետարան հայտ է ներկայացրել  106   քաղաքացի. գործընթացը   շարունակվում  է: Արցախի   ներդրումային  հիմնադրամը  պատրաստակամություն  է   հայտնել հայտերի    ծավալուն լինելու    դեպքում  ևս  երկու նոր շենքի կառուցման  աշխատանքներ սկսել 2021  թվականին:

Ձեզ կհետաքրքրի...