Որպես իրավաբան՝ երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեմ. Թովմասյան

Chatlax

ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը անդրադարձել է ԱԺ-ի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդունած որոշմանը: 

Ըստ նրա՝ իրեն ուղղված հարցերը կարող են լինել իրավական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ, իրավական հարցերին կարող է պատասխանել, որոնք սակայն չեն վերաբերի այդ նախագծին, քանի որ այն կարող է լինել ՍԴ-ում քննարկվման առարկա:

«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով պետք է ասեմ, որ, որպես իրավաբան, երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Հարցին՝ դատական կարգով չի՞ բողոքարկի, եթե հանկարծ այդ փոփոխությունների արդյունքում զրկվի ՍԴ նախագահի պաշտոնից, Հրայր Թովմասյանն ասաց. «Նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք»:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...