Արցախի նախագահն իր ամենամսյա աշխատավարձը կտրամադրի բարեգործության

Baregorcutyun

 

Հարգելի՛ հայրենակիցներ

Հանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատածս տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձս պարբերաբար տրամադրում էի տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը: Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին բազմիցս խոսել եմ, երբևէ ո ՛չ աշխատավարձ եմ ստացել, ո ՛չ էլ արտասահմանյան գործուղումներիս ժամանակ օգտվել եմ պետական միջոցներից:

Այսօր էլ որոշում եմ կայացրել կանոնակարգված կերպով մինչև տարեվերջ ամեն ամիս աշխատավարձիցս 150 հազար ՀՀ դրամ փոխանցել «Իվան Աթայան»-ի անվան կրթական հիմնադրամին բնագիտական առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, իսկ մնացած մասն ամբողջությամբ կուղղեմ Արցախի ազատամարտիկների միության ֆոնդին, որի վարչության անդամ եմ հանդիսանում և լիովին վստահում եմ կառույցի աշխատանքի թափանցիկությանը: Գումարը կծառայի առաջին կարգի զինհաշմանդամների տարբեր սոցիալական խնդիրների լուծման նպատակով:

 

Հարգելի՛ հայրենակիցներՀանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատածս…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 23 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...