«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ

ayrvel e

Հունիսի 22-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։43-ին, մարվել՝ 22։51-ին։ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ։

Ձեզ կհետաքրքրի...