ԼՀԿ-ն չի միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին
«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի, բայց միայն Քոչարյանի գործով ՍԴ-ում որոշում կայացնելուց հետո: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Լրագրողների հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ իրենք չեն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին, Մարուքյանը նշեց.«Այո ճիշտ եք հասակացել, մենք ՍԴ կդիմեք երկրորդ նախագահի գործի քննությունից հետո և իրավական առումով տարբերություն չկա, թե մենք երբ դիմենք»։