Դավիթաշենում գողացել են ոռոգման համակարգի գործունակությունն ապահովող մոտ 20 փական
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Ֆեյսբուքի էջով հայտնել է, որ Դավթաշենում գիշերը գողացել են ոռոգման համակարգի գործունակությունն ապահովող մոտ 20 փական:
«Դավթաշենում այս գիշեր գողացել են ոռոգման համակարգի գործունակությունն ապահովող մոտ 20 փական:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ամեն ինչ անում է մեր քաղաքը կանաչապատելու, ավելի խնամված դարձնելու համար: Բայց, ցավոք, վնասատուների պակաս չկա, և նրանք ոչ թե գողանում են ինչ-որ տեղից, այլ յուրաքանչյուրիս գրպանից, մեր մայրաքաղաքից:
Երևանը յուրաքանչյուրինս է, ու պետք է ամեն մեկս զգոն ու սրտացավ լինենք ու թույլ չտանք նման հանցագործներին ազատ զգալ մեր տանը:
Հույս ունենք, որ ոստիկանությունը կհայտնաբերի գողերին»,-նշված է գրառման մեջ:
#գողությունԴավթաշենում այս գիշեր գողացել են ոռոգման համակարգի գործունակությունն ապահովող մոտ 20 փական: «Կանաչապատում…
Опубликовано «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» Вторник, 23 июня 2020 г.