Հաղթանակի շքերթ Մոսկվայում
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում մեկնարկել են Հաղթանակին նվիրված զորահանդեսներ: Ինչպես միշտ, գլխավոր շքերթը տեղի է ունենում Կարմիր հրապարակում: Ներգրավված է ավելի քան 13 հազար ժամանակակից և պատմական ռազմական տեխնիկա:
Հիշեցնենք, որ զորահանդեսին հետևում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Շքերթին հետևելու հրավեր Վլադիմիր Պուտինից ստացել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հրաժարվեց մեկնել:
Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, նախատեսված զորահանդեսը հետաձգվել էր և անցկացվում է այսօր:
Հաղթանակի շքերթ Մոսկվայում
Опубликовано News Stream 3 Вторник, 23 июня 2020 г.